ԴԱՎԹՅԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11:07 - 19 Մար, 2025

Անթալիայում են հավաքվել  մոլորակի լավագույն մարմնամարզիկները։ Նրանք մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկության հերթական՝ երրորդ  փուլի մրցաշարին:

Մասնակիցները մարզագործիքների վրա  կցուցադրեն ուժ, ճշգրտություն, հմայք և անհավանական բարդ տարրեր: Մարզաձևի համաշխարհային աստղերի միջև մեդալների համար պայքարը խոստանում է լինել չափազանց անզիջում ու դիտարժան:

Տոն տվողների շարքում են  մեր երկրի պատվիրակներ, սպորտային մարմնամարզությունում միջազգային մեծ ճանաչում և հեղինակություն վայելող  Դավթյանները՝ Արթուրը / հենացատկ / և Վահագնը / օղակներ /:

Այլ նորություններ