ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ՏԵՂԸ

14:37 - 20 Մար, 2025

Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում  տեղի է ունենում  միջազգային օլիմպիական կոմիտեի 144-րդ համաժողովը:  

Որոշվել է   բռնցքամարտը ներառել Լոս Անջելեսում  2028թ. կայանալիք  ամառային օլիմպիական խաղերի ծրագրում:  

Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումները անցկացվեցին  ՄՕԿ-ի հատուկ աշխատանքային խմբի հսկողության ներքո:

ՄՕԿ-ը  ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է ստեղծվի  միջազգային նոր ֆեդերացիա՝ բռնցքամարտը օլիմպիական ծրագրում պահպանելու համար: 2025թ.  փետրվարին ՄՕԿ –ի  գործկոմը ժամանակավորապես ճանաչեց բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը, որը ներկայումս միավորում է 84 ազգային ֆեդերացիա։

Նստաշրջանում Թոմաս Բախը միաձայն ցմահ ընտրվեց ՄՕԿ-ի պատվավոր նախագահ։

Բախի ընտրությունը պատվավոր պաշտոնի համար օլիմպիական շարժման զարգացման գործում նրա ունեցած ավանդի ճանաչումն էր։

Այլ նորություններ