ՀԱՋՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՑԻՆ ՀԵԾՅԱԼԸ ԵՎ ՆԺՈՒՅԳԸ

15:47 - 26 Մար, 2025

Երևանի ձիասպորտի կենտրոնում  անցկացվեց Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի 22 -  րդ մրցաշարը և մարզաձևի համապետական ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:

Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Արա և Այծեմնիկ» ակումբների  պատվիրակներից արգելքները բոլորից հաջող հաղթահարեց  «Սիլ» ակումբի  ներկայացուցիչ  Ալբերտ Սուքիասյանը:  Նա իր «Լոգիկա» նժույգով  ճանաչվեց լավագույնը:   

ՀՁՖ գավաթի խաղարկությունում  առաջին տեղը գրավեց  Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի հեծյալ Դավիթ Խալաթյանը:

Այլ նորություններ