Հունաստանում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր ու բաժանեց 5-14-րդ տեղերը։
Չեմպիոն դարձավ սերբ Տեոդորա Ինյաչը՝ 9,5 միավոր։