ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

12:00 - 09 Փետ, 2021

Լևոն Արոնյանը Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի հերթական օրը հաղթեց  ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, հնդիկ Գուջրատի Վիդիտի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և  8 , 5 միավորով մտավ քառորդ եզրափակիչ:

Այդ փուլում  են նաև Մագնուս  Կարլսենը, Անիշ Գիրին , Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Յան Դուդան, Դանիիլ Դուբովը և Թեյմուր Ռաջաբովը։

Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, որից 30 հազարը կհանձնվի հաղթողին:

 

Այլ նորություններ