ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԵՐԸ

11:27 - 16 Ապր, 2025

2026թ. ձմեռային  խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է  օլիմպիական և պարալիմպիկ  մարզահանդեսների ջահերը։ Դրանք կենտրոնացած են  իտալական դիզայնի,  ներառական ոգու կայունության վրա և  նշում են ճանապարհորդության խորհրդանշական սկիզբը՝ դեպի գալիք համաշխարհային  իրադարձություն:

Նշենք, որ Միլանո Կորտինա 2026-ի  մեկնարկին 300 օրից էլ քիչ ժամանակ է մնացել: Ջահերի  շնորհանդեսը տեղի  է ունեցել  Expo - 2025 ցուցահանդեսի ժամանակ, որին մասնակցել են մարզաշխարհի  բազմաթիվ լեգենդներ, ինչպիսիք են Բեբե Վիոն, Ստեֆանիա Բելմոնդոն, Կարոլինա Կոստները, Մարտինա Կայրոնին և այլն:

Ջահերը, որոնք կոչվում են «Essential», ունեն նույն կառուցվածքային դիզայնը: Նրանցից  յուրաքանչյուրը կշռում է 1060 գրամ (առանց վառելիքի), պատրաստված են ալյումինի և արույրի վերամշակված համաձուլվածքից, աշխատում են Bio-LPG-ով, որը կայուն գազ է, ստացվում է թափոններից ու  կարող է վերաօգտագործվել մինչև տասը անգամ:

Ջահերի միջև տարբերությունը նվազագույն է.  օլիմպիականը կապույտ-կանաչ երանգներ ունի և  ոգեշնչված է Իտալիայի փոփոխվող երկնքով, մինչդեռ պարալիմպիկի տարբերակը փայլում է բրոնզի արտացոլմամբ ու ներկայացնում է պարալիմպիկ մարզիկների ներքին ուժը: Երկուսն էլ ունեն ծիածանագույն ծածկույթ: Դա ներկայացնում է  լույսն ու շրջակա միջավայրը՝ ամրացնելով կապը սպորտի, բնության և ապագայի միջև:

Փոխանցավազքը կսկսվի Հունաստանի Օլիմպիայից, ապա կանցնի Իտալիայի բոլոր նահանգներով, իսկ գագաթնակետը կլինի Միլանում՝ 2026թ.  փետրվարի 6-ին, խաղերի բացման արարողության ժամանակ:

 

 

 

 

Այլ նորություններ