Մեր պատվիրակների մասնակցությամբ

13:00 - 23 Հուն, 2019

ղը ` հունվարի 23 –ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի գեղասահքի առաջնության  բացման հանդիսավոր արարողությունը: Նույն օրը  կարճ ծրագրով պայքարի կբռնվեն մենասահորդուհիները: Մեր երկիրը ներկայացնում է   Անաստասիա Գալուստյանը: Նրա հաջորդ մրցելույթը տեղի կունենա հունվարի 25 –ին: Այդ օրը մենասահորդուհիները կներկայացնեն իրենց կամավոր ծրագրերը:

Հայաստանի երկրորդ մասնակից, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հունվարի 24 –ին հանդես կգա կարճ, իսկ հունվարի 25 –ին`  կամավոր ծրագրով:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ