Եվրասիական լիգա. «Ուրարտուն» ուժեղ էր «Արագածից»

00:12 - 11 Դեկ, 2019

Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում հանդիպեցին հայկական «Արագածը» և «Ուրարտուն»: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցած խաղում «Ուրարտուն» հաղթեց 98:73 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Էմանուալ Շեփերդը, որն «Ուրարտուի» կազմում վաստակեց 24 միավոր, 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:

Եվրասիական լիգայում այս թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր «Արագածը» (86:79):

Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են նաև բելառուսական «Բորիսֆենը», ղազախական «Բարսի Ատիրաուն», Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալը» և Մոսկվայի ՄԳԱՖԿ-ը: Կանոնավոր առաջնությունից հետո 4 թիմեր պայքարը կշարունակեն չեմպիոնի կոչման համար:

Այլ նորություններ