Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 18 – րդ փառատոնը / EYOF / կանցկացվի առաջիկա հուլիսի 20- 26-ը՝ Սկոպյեում:
Այնտեղ մեծ թափով ընթանում են ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները:
Արդեն ավարտվել են տեխնիկական ստուգումները, միջազգային մարզական ֆեդերացիաների համակարգումը, լոգիստիկ լուծումները, քարտեզագրվել են բոլոր մրցավայրերը, հստակեցվել է մարզական ծրագիրը, իսկ կազմակերպիչները գտնվում են ոլորտային գործառնական պլանների մշակման փուլում։
<< Սկոպյե - 2025 >> -ը կարևոր միջոցառում է Հյուսիսային Մակեդոնիայի համար: Այն լոկ մարզական միջոցառում չէ, քանզի այդ երկիրը կարող է լիովին բացահայտել իր հնարավորությունները:
Սպասվում է, որ փառատոնին կմասնակցեն 49 երկրների 4000 մարզիկ – մարզուհիներ: Ծրագրում ընդգրկված են աթլետիկա, բադմինթոն, բասկետբոլ, բասկետբոլ 3x3, կանոե սլալոմ, հեծանվասպորտ, լեռնային հեծանվասպորտ, հանդբոլ, ձյուդո, լող, հրաձգություն, սեղանի թենիս, թաեքվոնդո, վոլեյբոլ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերը:
EYOF-ի միջոցառման շնորհիվ Սկոպյեն կունենա նոր մարզական կառույցներ, կնպաստի երիտասարդների ակտիվ կենսագործունեությանը և այլն:
Սպասվում է, որ փառատոնը կվերածվի սպորտի, երիտասարդության և եվրոպական արժեքների տոնակատարության։ Հանրությունը ազատ մուտք կունենա մրցումներում և մթնոլորտը իսկապես կլինի օլիմպիական՝ լի էներգիայով, դրական հույզերով և կստեղծվեն բարեկամական նոր կամուրջներ: