Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվել է աշխարհի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը:
Ինչպես արդեն հայտնի է, մեկնարկում, երիտասարդների պայքարում, մրցանակային երրորդ տեղն է գրավել ու բրոնզե մեդալով է պարգևատրվել Ալեքսանդրա Գրիգորյանը /55 կգ /:
Արծաթե մրցանակակիր է դարձել պատանի գերծանրքաշային Հարություն Հովհաննիսյանը ՝ 323 կգ / 150 կգ + 173 կգ / : Նրա թիմակից Գրիգոր Ղազարյանը / 96 կգ / երկամարտում << սանձեել է >> 330 կգ / 145 կգ + 185 կգ /, անհասանելի դարձել մրցակիցների համար, գրավել է առաջին տեղը և պարգևատրվել ոսկե մեդալով:
Երիտասարդներից Էմմա Պողոսյանը / 81 կգ / եզրափակել է լավագույն քառյակը՝ 205 կգ / 95 կգ + 120 կգ /, իսկ Վալերիկ Մովսիսյանը / 89 կգ / ճանաչվել վեցերորդը: Երկամարտում նրա արդյունքն է 342 կգ / 158 կգ + 184 կգ /: Նրանց թիմակից Նարեկ Մկրտչյանը / 81 կգ / հրումում 0 է ստացել: