Ամառային և ձմեռային մարզաձևերի 40 միջազգային ֆեդերացիաների ավելի քան 50 պատվիրակներ մասնակցեցին Շվեյցարիայի Լոզանի օլիմպիական տանը անցկացված ինտերակտիվ սեմինարին: Այն նվիրված էր մրցումներում մանիպուլյացիոն երևույթների կանխարգելմանը:
ՄՕԿ – ը միջոցառմանը հրավիրել էր << Միլան Կորտինա – 2026 >> ձմեռային, << Լոս Անջելես -2028 >> ամառային և << Դակար - 2026 >> ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ծրագրերում ընդգրկված մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին:
Հանդիպումը կենտրոնացած էր ռազմավարության երեք հիմնական հենասյուների՝ կարգավորման և օրենսդրության, իրազեկության բարձրացման և կարողությունների վերջին զարգացումների վրա։
Ընդհանրապես, շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը շոշափելի հաջողություն ունի մանիպուլյացիաների կանխարգելման գործում։
Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները, ՄՕԿ –ի հետ քննարկել խաղերի նախօրերին մրցումների մանիպուլյացիայի սպառնալիքի գործիքներ ու արշավներ ստեղծելու իրազեկման հարցը:
Սեմինարը չափազանց օգտակար է եղել մասնակիցների համար: