
Տեղի ունեցավ ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Մասնակիցները միջոցառումը նվիրեցին մարզաձևի երախտավոր Ռոբերտ Զաքարյանի հիշատակին:
Կանանց ստուգատեսում առաջին եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ, ԽՄՕՄՄ/ խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց /, ՖԻՄԱ և Ավան:

Տղամարդկանց պայքարում մրցանակակիր դարձան համապատասխանաբար ՖԻՄԱ, Գյումրի, Նոր-Նորք թիմերը։

Նշենք, որ ապրիլի 18-20-ը կմեկնարկի տղամարդկանց վոլեյբոլի «ՊՐՈ ԼԻԳԱ 2024-2025» առաջնության երրորդ փուլի մրցաշարը: Այն կանցկացվի Եղվարդի ՄՊՄԴ - ի մարզադահլիճում: