LA – 28 – Ի ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

12:27 - 21 Մայ, 2025

Ամերիկյան Saatva ընկերությունը  դարձել է Լոս Անջելեսում 2028թ. անցկացվելիք  ամառային օլիմպիական խաղերի ներքնակների  պաշտոնական մատակարար: Նոր գործընկերը անկողնային պարագաներ կմատակարարի oլիմպիական ավանին:

Ի դեպ, մահճակալների հարցը վերջին  խաղերի ընթացքում  քննարկման առարկա է դարձել: Օրինակ՝ << Տոկիո 2020 >> -ում ներդրվել են ստվարաթղթե շրջանակներով մահճակալներ:

<< Փարիզ 2024 >> -ում նույնպես հայտնվեցին  ստվարաթղթե մահճակալները՝  այս անգամ նախատեսված մինչև 240 կգ անձնական  քաշ  ունեցողների  համար:

Արձագանքները տարբեր են: Ոմանք ավանդական մահճակալների փոխարինումը  համարում են  բարձրակարգ մարզիկների ցուցանիշների  նվազման պատճառ: Մինչդեռ շատերը  դա համարում են դրական քայլ՝ էկոլոգիայի առումով:

Saatva ընկերությունը հայտնի է իր  ներքնակներով,  սավաններով և բարձերով:  Նրանց արտադրանքը արժանացել է բազմաթիվ  մրցանակների:  

Ընդհանրապես քունը մեծ  դեր է խաղում մարզիկների վերականգնման գործում և ընկերության աշխատակիցները հպարտությամբ  են հանձն առել օգնելու համաշխարհային մակարդակի վարպետներին:  

LA- 28 - ի հովանավորը նպատակ ունի  նորարարական լուծումներով սահմանել  մարզիկների աջակցության նոր չափանիշ՝ օգտագործելով բարձրորակ նյութեր, որոնք օգտակար կլինեն խաղերի մասնակիցների և շրջակա միջավայրի համար:

Այլ նորություններ