Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Բեռլինում համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց Գերմանիայի ընտրանու հետ:
Մեր թիմը այսօր մեկնում է նշած երկրի Լայպցիգ քաղաք և կմասնակցի Եվրոպայի անհատական – թիմային առաջնությանը: Ստուգատեսի մեկնարկը կտրվի մայիսի 26 –ին ՝ կանանց որակավորման փուլով: Հաջորդ օրը իրենց մրցավեճը կսկսեն տղամարդիկ:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմ է ընդգրկել Արթուր Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Համլետ Մանուկյանըին, Մամիկոն Խաչատրյանին և Գագիկ Խաչիկյանին: Նշած հնգյակը անկախ Հայաստանը առաջին անգամ կներկայացնի հին աշխարհամասի թիմային առաջնությունում:
Հավելենք, որ փորձառու Վահագն Դավթյանը իր ունակությունները, ինչպես միշտ, կդրսևորի օղակներ մրցաձևում: