Միջազգային օլիմպիական կոմիտեում (ՄՕԿ) 2025թ. հունիսի 23-ին պատմական պահ է նախատեսված: ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը նախագահությունը պաշտոնապես կփոխանցի Քիրստի Քովենթրիին:
Հատուկ արարողությունը տեղի կունենա Շվեյցարիայի Լոզան քաղաքի օլիմպիական տանը ՝ տեղական ժամանակով 11:00-ից 12:15- ը:
Կազմակերպության իններորդ նախագահ Բախը պաշտոնը ստանձնել է 2013թ. Բուենոս Այրեսում կայացած ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում: Նա ղեկին մնացել է 12 տարի: 2025թ. մարտին, Հունաստանում անցկացված 144-րդ նստաշրջանում, Բախը ցմահ ընտրվել է ՄՕԿ-ի պատվավոր նախագահ։
Նույն համաժողովում Քիրսթի Քովենթրին ընտրվել է ՄՕԿ –ի նախագահ և կդառնա կառույցի 10-րդ ղեկավարը։