Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում իրենց հարաբերությունները որոշեցին Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնության մասնակիցները:
Հայտավորվածների թվում էին նաև մեր երկրի 10 պատվիրակներ: Լավ է, որ ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորած հավաքականը անմասն չմնաց խաղարկված պարգևներից:
Հաղթական գոտեմարտերով եզրափակիչ մտավ Արտակ Աղաբեկյանը / 48 կգ /, որը վճռական հանդիպումը տանուլ տվեց և բավարարվեց երկրորդ տեղով: Իրենց քաշային կարգերում երրորդը ճանաչվեցին Արեն Փիրուզյանը / 45 կգ /, Արմեն Պապիկյանը / 55 կգ / և Ռազմիկ Ոսկանյանը / 60 կգ /: