ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՎԱՏՔԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

15:27 - 17 Հուն, 2025

Իր պաշտոնավարումը բարձր նոտայով ավարտելու վճռականությամբ, անցած հանգստյան օրերին,  Հռոմ՝ Վատիկան կատարած այցի ժամանակ, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մասնավոր հանդիպում  է ունեցել  Հռոմի պապի՝ Նորին Սրբություն Լեո  XIV-ի հետ։

Գործիչները փակ դռների ետևում խոսել են սպորտի վերափոխող ուժի մասին: Նրանք համաձայնության են  եկել օլիմպիական արժեքների, համերաշխության,  խաղաղության վերաբերյալ ու քննարկել դրանք ամրապնդելու գործընթացը:  

Սուրբ Պետրոս եկեղեցում սպորտի և հավատքի կապի տոնակատարությանը նվիրված հատուկ պատարագից հետո, Հռոմի պապ Լեոն, Սուրբ Պետրոսի հրապարակում կարդացել է  իր «Հրեշտակային» աղոթքը: Նա  ներկաներին խրախուսել է դեմ լինել բռնության և ճնշման բոլոր ձևերին։

«Սպորտը ոչ միայն ֆիզիկական կատարողականություն է, այլև մարդկության ուղի: Ավելին, այն կարող է մարդկանց միավորել, միայնությունը հաղթահարելու  հույս ներշնչել», - ասել է  Հռոմի պապը:

 

Այլ նորություններ