ՆՈԿԱՈՒՏՈՎ ՏՈՆԱԾ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

11:37 - 03 Հուլ, 2025

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար, գյումրեցի Հովհաննես Բաչկովը Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի քառակի և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:  

Կաշվե ձեռնոցի անվանի վարպետը հաղթանակներ է տանում նաև պրոֆեսիոնալ ռինգում: Վաստակավոր մարզիչներ  Ռուդիկ Մկրտչյանի և Կարեն Ղազարյանի ներկայությամբ Հովհաննեսը  ժամանակից շուտ հաղթեց / 9 –րդ ռաունդում  IBA PRO  չեմպիոնական գոտու համար մենամարտում։

Դա կատարվեց Ստամբուլում՝  հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենի հետ 10 ռաունդանոց մենամարտում:

Հայ  մարզիկի  հերթական ցնցող հարվածից հետո մրցակիցը կորցրեց հավասարակշռությունը, ծնկեց, ռինգի  մրցավարը հաշիվ բացեց, իսկ Նդոնգենի մարտավկաները, ի նշան պարտության,  սրբիչ նետեցին: Դա  առաջին կիսամիջին քաշային Հովհաննես Բաչկովի 8-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում և 7-րդը՝  նոկաուտով:  

Շնորհավորում ենք մեր նշանավոր բռնցքամարտիկին և հաջողություն ակնկալում առաջիկա պատասխանատու մրցաշարերում:

 

Այլ նորություններ