ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

12:37 - 19 Հուն, 2025

Մոլդովայում անցկացվող կանանց  թենիսի Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Այն ընդգրկված է երրորդ ենթախմբում:

Մեր մարզուհիները վստահ են հանդես գալիս, քանզի հաղթել են հաջորդաբար Սան Մարինոյի, Անդորրայի և  Մալթայի պատվիրակներին: 

Հայաստանի հավաքականը Մոլդովայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ կպայքարի  երկրորդ խումբ բարձրանալու համար:

Հայուհիները վաղը կմրցեն ֆիննուհիների հետ:

 

Այլ նորություններ