ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան և հակադոպինգային գործակալությունը Գյումրիում համատեղ կազմակերպել են սեմինար-դասընթաց: Ունկնդիրներին ներկայացվել է ADEL (Anti-Doping Education and Learning) կրթական ծրագիրը: Քննարկվել են նաև հակադոպինգային հիմնական կանոններն ու սկզբունքները։
Սեմինարի նպատակն էր բարձրացնել մարզիկների, մարզիչների և մարզական ոլորտի մասնագետների իրազեկվածությունը դոպինգի վտանգների, կանխարգելման և արդար մրցակցության կարևորության վերաբերյալ։
Դասընթացին մասնակցել են Հայաստանի ծանրամարտի տարբեր տարիքային հավաքականների ներկայացուցիչներն ու մարզիչները:
Աշխատանքները ղեկավարել են գործակալության տնօրեն, շնորհալի մարզական բժիշկ Դավիթ Մոսինյանը և կազմակերպության փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը: