Ձեռք բերեցինք 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է. Փաշիկ Ալավերդյան

21:19 - 29 Նոյ, 2015

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփում է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը:

«Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը: Մենք ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները նոր խնդիրների առջև են կանգնում, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց վրա մինչև հաջորդ մրցումները: Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա ցույց տալ իր մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին:

Այլ նորություններ