ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ

11:07 - 26 Հուն, 2025

Մեր մայրաքաղաքում հուլիսի 11 – 20 –ը տեղի կունենա Եվրոպայի մինչև 20 տարեկան բասկետբոլիստների առաջնությունը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի ավագ  մարզիչ Փիթ Դոմինգեսը, իր օգնականներ Կոնստանտինոս Պապավասիլեուի և Սևակ Քեթենջյանի հետ շարունակում են նախապատրաստական մարզումները:

Նախապես կազմած ծրագրով տղաներն իրենց վարպետությունը բարելավում են Օլիմպավանի մասնագիտացված բարեկարգ մարզադահլիճում:

Խաղային գծերի միջև կապը ամրապնդելու նպատակով նախատեսված են ընկերական հանդիպումներ Երևան ժամանող որոշ թիմերի հետ: Ներկայացնենք  Բ դիվիզիոնում ընդգրկված  ՀՀ հավաքականի խաղերի ժամանակացույցը.

* Հայաստան vs Լատվիա — Հուլիսի 11, 20:00

* Մոնտենեգրո vs Հայաստան — Հուլիսի 12, 20:00

* Հայաստան vs Իռլանդիա — Հուլիսի 13, 20:00

* Էստոնիա vs Հայաստան — Հուլիսի 15, 20:00

Մրցումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ –ում և << Արաքս >>  մարզահամալրիի  / նախկին << Միկա >> / մարզապալատում:

 

 

 

 

 

Այլ նորություններ