ՄԵԴԱԼՆԵՐ ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅՈՒՄ

12:07 - 30 Հուն, 2025

Կրասնոդարում անցկացվեց սամբոյի « Գրան Պրի» միջազգային մրցաշար: Մասնակիցների թվում էին  Հայաստանի ներկայացուցիչները:

Մարզական / դասական / մրցաձևում  ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը / 58 կգ / : Կառլեն Մահինյանը / 71 կգ /  արժանացավ արծաթե, իսկ նույն քաշային Դավիթ Աբրահամյանը՝ բրոնզե մեդալի:

Մեկական երկրորդ և երրորդ մրցանակ նվաճեցին նաև համապատասխանաբար Ալեքս Ստեփանյանը / 79 կգ / և  Արման Մանուկյանը / +98 կգ /:  

Երկուական արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին նաև մարտական ոճի մեր պատվիրակները: Նրանք են ՝ Գևորգ Գոգինյանը ՝ 58 կգ֊բրոնզ, Մայիս Ներսիսյանը՝  64 կգ- արծաթ, Արսեն Ավետիսյանը՝ 71 կգ ֊բրոնզ, Արման Ավանեսյանը՝  98 կգ֊արծաթ

Մեր սամբիստներին մրցավայր են  ուղեկցել գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։

 

Այլ նորություններ