
Տևական ընդմիջումից հետո կրկին ասպարեզ է վերադարձել կապանցի անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը: Պատճառը Եվրոպայի երիտասարդների նախկին չեմպիոնի վնասվածքն էր:
Ուրախալի է, որ շնորհալի աթլետը հուսալի ցատկերով նշանավորեց << երկրորդ սկիզբը >>: Նա առաջինը ճանաչվեց Վանաձորում ավանդաբար անցկացվող Լոռվա ֆեդերացիայի գավաթի հանրապետական խաղարկությունում: Եվ ահա մրցանակով սկսվեց նաև մրցաշրջանում նրա՝ արդեն արտագնա քննությունը:
Ղազախստանում տեղի ունեցած միջազգային ստուգատեսում 16մ. 12 սմ. արդյունքով Լևոնը գրավեց երկրորդ տեղը: Նա այսօր կվերադառնա հայրենիք ու մի քանի օրից կմեկնի Բելգրադ, կմիանա այնտեղ ուսումնամարզական հավաքում ընդգրկված մեր թիմին ու կմասնակցի փետրվարի 21 –ին սկսվող Բալկանյան երկրների առաջնությանը: