Բաթումում մեկնարկել է կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող պայքարը հաղթանակով սկսեցին Հայաստանի պատվիրակներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Էլինան առավելության հասավ Տաջիկստանի ներկայացուցիչ Նադեժդա Անտոնովայի, իսկ Լիլիթը ՝ ալժիրցի Լինա Նասրի նկատմամբ:
Այսօր ՝ հուլիսի 7-ին մասնակիցները կանցկացնեն ևս մեկ դասական պարտիա։ Հավասարության դեպքում կնշանակվեն արագ խաղի երկուական հանդիպումներ։