
Երևանում ավարտվել է Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարը: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի թիմին, նվաճել է ինը միավոր և հաղթող ճանաչվել:
Գավաթը տանտերերին է հանձնել Հայաստանի ֆուտբոլի ազագային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նշենք, որ մեր ֆուտզալիստները նախապատրաստվում են ԵՎՐՈ- 2026 –ի եզրափակիչ փուլին։ Այն նշանակված է հունվարի 21-ից՝ փետրվարի 7-ը: