ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԽՄԲԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

11:07 - 21 Հուլ, 2025

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ  մեր  մինչև 18 տարեկան մարզուհիների  հավաքականը վերջին  պարապմունքներն է անցկացրել Անդորրա մեկնելուց առաջ:

Թիմը  ավագ մարզիչ Սուրեն Արզումանյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 22-27-ը մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։

Մերոնք  ընդգրկված են  A խմբում: Մրցակիցներն են տանտերերի և Ալբանիայի  բասկետբոլիստուհիները։

 

Այլ նորություններ