ԵՐԿՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ

11:17 - 24 Հուլ, 2025

Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստների հավաքականը շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում։

Իր երրորդ խաղում մեր թիմը 63:69 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին:  

Մերոնցից ամենաարդյունավետ խաղացողը Սեբաստիան Հացակորզյանն էր՝ 14 միավոր: Նա նաև  11 անգամ տիրեց անդրադարձած  գնդակին և կատարեց երկու  արդյունավետ փոխանցում։

Նշենք, որ մեր թիմը անցկացրած առաջին երկու մրցամարտերում վստահ հաղթանակներ է գրանցել: Նախ պարտության է մատնել Սան Մարինոյի / 92 : 59 /, ապա Մոնակոյի /  69 : 57 / բասկետբոլիստներին:

Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի վաղը՝ հուլիսի 24-ին: Մրցակիցը   Ջիբրալթարի հավաքականն է:

 

Այլ նորություններ