
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ծրագրով, առաջին խաղում, «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Հունգարիայի «Դյորին»:
Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարած թիմը առավելության հասավ 2 : 1 հաշվով:
Նույն ծրագրով «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Գրանցվեց ոչ - ոքի՝ 0:0:
Թիմերի պատասխան մրցամարտերը նշանակված են հուլիսի 31-ին։