ՈՒՆԵՆՔ ՀՈՒՍԱԼԻ ՀԵՐԹԱՓՈԽ

10:37 - 28 Հուլ, 2025

Ալբանիայում ավարտվեց մինչև 18 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը:

Հայաստանի հավաքականը,  ավագ մարզիչ  Արեգ Վաթյանի գլխավորությամբ, երրորդ տեղի համար պայքարում , 81։77 հաշվով առավելության հասավ Անդորրայի թիմի նկատմամբ և  նվաճեց բրոնզե մեդալներ:

Մեր թիմից հանդիպման ամենաարդյունավետ խաղացողները Ռաֆայել Մասումյանն ու Սեբաստիան Հացակորզյանն էին, նրանք դարձան նաև  դաբլ դաբլի հեղինակ: Մասումյանը վաստակել է 18 միավոր, կատարել 13 ռեբաունդ, իսկ Հացակորզյանը՝  25 միավոր և 12 ռեբաունդ:

Առաջնության  լավագույն խաղացողների հնգյակում է ընդգրկվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեբաստիան Հացակորզյանը:

Տղաների հաջողությունը վկայում է, որ մեր ազգային հավաքականը ունի հուսալի հերթափոխ:

Այլ նորություններ