
Կես տարի է մնում «Միլան-Կորտինա – 2026» ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին: Կազմակերպիչները սկսել են նոր ճոպանուղու կառուցման աշխատանքները: Նախագիծը հուլիսին է հաստատել իշխանությունը: Այն ուղևորներին պետք է «Ապոլոնիո» մարզադաշտի մոտ գտնվող մեծ կայանատեղիից տեղափոխի «Սոկրեպես» լեռնադահուկային կենտրոն:
Ճոպանուղին մրցաշարից հետո կդառնա օլիմպիական ժառանգության կարևոր մասը։ Ծրագրի համաձայն պետք է տեղադրվի 10 հենարան և կառուցվի երեք կայան։ 50 խցիկը թույլ կտա ժամում 2400 մարդու բարձրացնել, հասցնել մեկնարկի հատված:
Նշվում է, որ նախագիծը կլինի հնարավորինս էկոլոգիապես մաքուր և օրգանապես կհամապատասխանի շրջակա միջավայրին։ Այն նաև հագեցած կլինի ժամանակակից գեոտեխնիկական և կառուցվածքային մոնիթորինգի համակարգով:
Կառուցը 96 ենթանախագծերից մեկն է։ Իտալիայի կառավարությունը դրանց իրականացման համար հատկացրել է 3,4 միլիարդ եվրո։