
Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնական այգու սրտում, հեծանվահրապարակի երկրորդ հարկում, պաշտոնապես իր դռներն է բացել օլիմպիական թանգարանը:
Միջոցառումը համընկել է << Ռիո - 2016 >> ամառային խաղերի իններորդ տարեդարձի հետ:
Այցելուները կծանոթանան Հարավային Ամերիկայում անցկացված առաջին խաղերի դինամիկ և ինտերակտիվ ճանապարհորդությանը՝ դիտելով քաղաքի ուշագրավ վերափոխումը, անմոռանալի մարզական պահերը և թողած ժառանգությունը։

Կազմակերպիչները նշում են, որ թանգարանը ցույց է տալիս մարզական միջոցառման տոնակատարության գեղեցիկ պահերը, որը գրավել է աշխարհը:
Հիմնական առանձնահատկություններից են 13 թեմատիկ գոտիները և 80 ինտերակտիվ գործերը՝ սկսած մարմնամարզության սիմուլյացիոն օղակներից մինչև կանոէ սլալոմի փորձառություններ։
Ցուցադրված են նաև միջոցառման բնօրինակ արտեֆակտները, ինչպիսիք են օլիմպիական ջահը, մեդալները և սարքավորումները։
Մարզիկների, կամավորների, կազմակերպիչների և պաշտոնյաների պատմությունները կենդանանում են հարուստ մուլտիմեդիա ներկայացումների միջոցով:

Բովանդակության 39%-ը նվիրված է օլիմպիական շարժման պատմությանը և արժեքներին՝ ապահովելով օլիմպիզմի համապարփակ ըմբռնումը:
Թանգարանը արտացոլում է օլիմպիական խաղերի հուզմունքն ու փառքը, միաժամանակ հիշեցնելով այն հզոր պատմությունը, թե ինչպես է մարզահանդեսը նպաստել քաղաքի վերափոխմանը և ազդեցություն թողել բնակիչների կյանքի վրա:
Ռիոյի նորաբաց մարզամշակութային օջախը դարձել է օլիմպիական թանգարանների ցանցի 37-րդ անդամը՝ միանալով 2006թ. հիմնադրված և Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող օլիմպիական ցուցասրահին: