Տաշքենդում ավարտվեց սամբոյի աշխարհի հերթական առաջնությունը: Մեդալների համար պայքարին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները: Անշուշտ նրանցից հաջողություն էր ակնկալվում: Դա բացատրվում է ավանդույթի ուժով, որովհետև համանման նախորդ ստուգատեսներում մեր պատվիրակները հաջողության են հասել: Ավաղ, այս անգամ Հայաստանի սամբիստները ձեռնունայն մնացին խաղարկված պարգևներից:
Սա գնահատենք իբրև պատահականություն, հույսով, որ միջազգային հաջորդ մրցաշարերում մարզաձևի մեր պատվիրակները կրկին վերելքով հանդես կգան: