ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՂԹԱՆԱԿ

10:07 - 29 Օգո, 2025

Հյուսիսային Մակեդոնիայում  անցկացվող Ֆուտզալի չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ տուրում Հայաստանի  «Երևանը» 3:2 հաշվով հաղթեց Անդորրայի «Էնկամպին»։

Մեր թիմից դիպուկությամբ աչքի ընկան Կարեն Խաթուևը, Աղասի Եղիազարյանը և Կարեն Մուրադյանը։

Երևանցիները դեռևս  հաջորդ փուլ մտնելու հնարավորություն ունեն: Նրանց հարկավոր է հաղթել այսօր ՝ օգոստոսի 30 –ին, տանտերերի «Ֆորցայի»  ֆուտզալիստներին:

 

Այլ նորություններ