
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի ծրագրով այսօր ՝ հուլիսի 24-ին, տեղի կունենան որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները։
«Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Հունգարիայի «Դյորին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում կմրցի Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։
Մրցամարտերի սկիզբը՝ 20:00-ին: