ՉՈՐՍ ՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ

11:57 - 08 Սեպ, 2025

Ուզբեկստանի Սամարղանդում շարունակվում է  շախմատի «Գրանդ Սվիս 2025» միջազգային հեղինակավոր մրցաշարը: Խաղացվել է չորս փուլ:  Մեր պատվիրակներից Ռոբերտ Հովհաննիսյանը չորս  հնարավորից ունի  2.5 միավոր և այսօր՝ հինգերորդ տուրում  կմրցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։

Նույնքան միավոր ունի նաև Շանթ Սարգսյանը, որը կխաղա  Լևոն Արոնյանի հետ:

Գաբրիել Սարգսյանն ու Արամ Հակոբյանը  վաստակել են  1.5 -ական, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ մեկ միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը առայժմ  ունի 2.5, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ մեկ  միավոր։

Այլ նորություններ