ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

16:37 - 15 Սեպ, 2025

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում   ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մեր հինգ պատվիրակներից երեքը ձախողվել են և գլխիկոր կվերադառնան հայրենիք:

Մեդալակիր դառնալու հույս է ներշնչում Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը  / 57 կգ /։ Հնարավոր է  այսօր նա դառնա աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, եթե, իհարկե, կարողանա հաղթել  մեքսիկացի Ռոման Գիլիերմո Բրավո Յանգին։

Տխուր մեկնարկ ունեցավ մեր վերջին ՝ հինգերորդ մասնակից Վազգեն Թևանյանը / 65 կգ /: Տաջիկստանը ներկայացնող ազգությամբ   դաղստանցի  Աբդուլժամիդ Կուդիևի հետ գոտեմարտում Վազգենը առջևում էր ընթանում 5 : 0 հաշվով: Ավաղ, նա ընկավ խաչ կոչվող հնարքի տակ և պարտվեց 8 : 14 հաշվով:  Եթե Կուդիևը կարողանա հասնել եզրափակիչ, ապա Վազգենը նույնպես հնարավորություն կունենա գոտեմարտել բրոնզե պարգևի համար:

Այլ նորություններ