
Ռուսաստանի Չիտա քաղաքում անցկացվեց <
Հայաստանի 13 պատվիրակներից գերազանց մրցելույթներ ունեցավ էջմիածինցի Վաղարշակ Քեյանը / 54 կգ /: Նա հաղթական չորս մենամարտ անցկացրեց և գրավեց առաջին տեղը: Վլադիմիր Ենգիվբարյանի անվան մարզադպրոցի էջմիածինցի սան, գերծանրքաշային Տիգրան Խաչատրյանը դարձավ երկրորդ մրցանակակիր:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին գյումրեցի Էրիկ Սեմերջյանը / 48 կգ /, երևանցիներ Վահրամ Դովլաթբեկյանը / 51 կգ, Վլ. Ենգիբարյանի ՄԴ /, Սարգիս Անդրեասյանը / 92 կգ, Տորք Անգեղ /, ԲԿՄԱ –ի մարզիկներ, էջմիածինցիներ Անդրանիկ Մարտիրոսյանը / 63 , 5 կգ /, Արգիշտի Հակոբյանը / 67 կգ / և երևանցի Ալբերտ Հարությունյանը /80 կգ/:
Թիմային պայքարում ՌԴ –ից հետո երկրորդ տեղը գրավեց վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը: