ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

12:17 - 16 Հուլ, 2021

Կորոնավիուսի պատճառով  փոխվել է նաև Տոկիոյի օիմպիական խաղերում  պարգևատրության արարողակարգը:  

Մեդալները կդրվեն սկուտեղի վրա,   մարզիկներն  իրենք կվերցնեն և կհագնեն այն:  

Սկուտեղի վրա դնողը գործողությունը կկատարի  ախտահանված ձեռնոցներով, որպեսզի մարզիկը վստահ լինի, որ նախկինում ոչ ոք ձեռք չի տվել մրցանակներին:

Պարգևատրության ժամանակ կարգելվի  ձեռքսեղմումն  ու փարվելը:

Նախկինում մրցանակները շնորհում էին ՄՕԿ-ի անդամները կամ սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: 

Այլ նորություններ