
Վետերանների օլիմպիական խաղերը հնարավոր է հայտնվեն ՄՕԿ –ի միջոցառումների օրացույցում:
Սուսերամարտից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունգարացի 88 – ամյա Ենե Կամուտին առաջարկել է սահմանել խաղեր վետերանների համար ՝ 40 և ավելի տարիքի մարզիկ –մարզուհիների մասնակցությամբ:
Կամուտին երկար տարիներ օլիմպիական շարժման ակտիվ մասնակից է: Նա եղել է սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, ՄՕԿ-ի անդամ, Հունգարիայի ԱՕԿ –ի գլխավոր քարտուղար, իսկ այժմ ՝ արդարացի խաղի միջազգային կոմիտեի պատվավոր նախագահն է:
Կամուտին Բուդապեշտում տարեցների միջազգային օրվա տոնակատարության ժամանակ կոչ է արել համաշխարհային սպորտի պատմության մեջ նոր էջ բացել. կազմակերպել վետերանների խաղեր
«Սպորտի հանդեպ սերը չի անհետանում կարիերայի ավարտով: Ավագ սերունդը նույնպես արժանի է ուշադրության», - ընդգծել է Կամուտին:
Գաղափարն արդեն աջակցել է նրա հայրենակից և ՄՕԿ -ի անդամ Բալաշ Ֆուրյեսը, ինչպես նաև նախորդ տարիների մի քանի հայտնի հունգարացի օլիմպիականներ:
Վետերանների մրցումները կարող են անցկացվել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նույն ասպարեզներում: