
Բաթումում շարունակվում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ տուրում ոչ - ոքի (2:2) խաղաց ռումինացիների հետ:
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեցին կեսական միավոր, իսկ Արամ Հակոբյանը պարտություն կրեց:
Չորրորդ տուրում ՀՀ կանանց հավաքականը մրցեց Իսրայելի մարզուհիների հետ և նույնպես գրանցեց ոչ ոքի՝ 2:2 արդյունք:
Հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը, ոչ –ոքի խաղացին Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը զիջեց մրցակցին։
Այսօր նշանակված 5-րդ խաղափուլում մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Մոնտենեգրոյի, իսկ կանանցը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ։