Երևանում անցկացվեց օդամղիչ հրաձգության Հայաստանի ձմեռային առաջնությունը: Մասնակիցները հանդես եկան 10 մ կրակագծում: Հրացանակիրների պայքարում հաղթեցին Հրաչ Բաբայանը / 625 միավոր / և Ալլա Պողոսյանը / 626, 3 միավոր /: Ատրճանակի միքս /տղամարդ , կին / մրցաձևում առաջինը ճանաչվեց Նորայր Առաքելյան – Էլմիրա Կարապետյան երկյակը, իսկ վազող թիրախում ` Դավիթ Աբաջյանը և Գոհար Հարությունյանը:
Հավաքականը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում / մարտի 1 – 15 –ը / : Հրաձիգներն այնուհետև Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմրցեն մարտի 16 – 26 –ը անցկացվելիք Եվրոպայի ձմեռային առաջնությունում:
Հայաստանը հրաձիգ կգործողի նաև Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղեր: Արդեն հայտնի է Ալլա Պողոսյանի անունը /օդամղիչ հրացան /: Մեկ տղամարդ մասնակցի անունը պարզ կդառնա Եվրոպայի առաջնությունից հետո: Անհատականից բացի, մեր երկյակը կարող է հանդես գալ նաև ատրճանակավարների միքսի, ինչպես նաև գնդակային հրաձգության / 50մ/ մրցումներում:
ՀԱՕԿ լրատվական բաժին