ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒՄ Է ԵԶՐԱԳՒԾԸ

10:47 - 14 Հոկ, 2025

Եվրոպայի շախմատի  թիմային առաջնության 8-րդ փուլում  ՀՀ կանանց հավաքականը 3:1 հաշվով  հաղթել է թրքուհիներին:  

Մեկական միավոր են վաստակել  Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղացել են  ոչ-ոքի:

Իմաստուն խաղի տղամարդկանց մեր թիմը  նույնպես մրցեց թուրքերի հետ: Գրանցվեց ոչ –ոքի ՝ 2:2: Գաբրիել Սարգսյանը հաղթել է, իսկ  Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են կեսական միավոր: :

Այսօր, առաջնության վերջին խաղափուլում,  Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Ուկրաինայի, իսկ տղամարդկանցը՝  Վրաստանը երկրորդ թիմի հետ։

Այլ նորություններ