
Հայաստանի կարատեի ազգային հավաքականը, ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի գլխավորությամբ մեկնել է Փարիզ` մասնակցելու 2025թ. աշխարհի առաջնության որակավորման փուլին։
Հավաքականի մարզիկներից երկուսը՝ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանը, արդեն ունեն ուղեգիր՝ նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Նման պատվի արժանանալու նպատակով մեր ևս չորս կարատիստներ՝ Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Սուրեն Հարությունյանը և Միխայիլ Մխիթարյանը կմասնակցեն Փարիզում վաղը մենարկելիք միջազգային դասակարգման մրցաշարին: