
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Նոան», Ռումինիայում, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում հյուրընկալվեց տեղի «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Մրցաշարային աղյուսակում, երկու տուրից հետո, մեր թիմը չորս միավորով 11-րդ տեղում է:
Խաղավարտին մերոնց գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը անկեղծորեն նշել է, որ արժանի էին գրանցված ոչ-ոքիին, թեպետ մի փոքր տխուր է, որ չկարողացան վաստակել երեք միավոր:
Երրորդ տուրում «Նոայի» մրցակիցն է Չեխիայի «Սիգմա Օլոմոուցը»։ Խաղը նշանակված է նոյեմբերի 6-ին: