Քաթարի Դոհայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հինգերորդ փուլը:
Մրցաշարը հաջող են սկսել մեր պատվիրակները:
Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վրա հաղթահարել են որակավորման փուլը և մտել են եզրափակիչ:
Վճռական փուլում են նաև Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը / նժույգթափեր /:
Խաղարկությունում հանդես կգա նաև մեր առաջատար, հենացատկորդ Արթուր Դավթյանը: