Բռնցքամարտիկ Աշխեն Հովհաննիսյանը պարտվեց աշխարհի առաջնության առաջին մենամարտում

18:51 - 19 Մայ, 2016

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

Մեկնարկային մենամարտում 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն կրեց: Հայ բռնցքամարտիկը ուժերն էր չափում Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ:

Ավելի վաղ՝  51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն և դուրս եկել 1/16 եզրափակիչ:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ