
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր երկրի պատվիրակ Սուրեն Աղաջանյանը / 60 կգ / բրոնզե մեդալի համար պայքարում վստահորեն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքսվել Հոպեր Բլեքին / 8:0 / և կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Հիշեցնենք, որ նրա թիմակից Ռազմիկ Քուրդյանը / 130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունն ավարտեց երկու մեդալով և թիմային հաշվարկում գրավեց յոթերորդ տեղը:
Այսօր իրենց մրցավեճն են սկսում ազատ ոճայինները: