
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հոկտեմբերի 31-ից՝ նոյեմբերի 1-ը նշանակված է Եվրոպայի ձյուդոյի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հինգ մարզիկով։ Թիմում ընդգրկված են Վահե Աղասյանը, Մարտին Բադալյանը / երկուսն էլ` 60 կգ /, Ժիրայր Համբարյանը / 66 կգ /, Արտակ Թորոսյանը / 73 կգ / և գերծանրքաշային Գոռ Կարապետյանը:
Մեր երիտասարդականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի վաղը ՝ հոկտեմբերի 30 –ին: