
Հայաստանում հեղինակավոր ձյուդոիստների շարքը համալրվեց ևս մեկով: Նա հրազդանցի Վահե Աղասյանն է / 60 կգ /: Մարզվում է իր հայրիկի ՝ Կարեն Աղասյանի ղեկավարությամբ: Ֆիզկուլտարային մայր բուհի ուսանող է, զինծառայող և համալրել է բանակային մարզիկների շարքերը:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում սպասելիքները գերազանցեց Վահեն: Նա լարված մրցակցությունում հաջորդաբար ծնկի բերեց բուլղարացի Խրիստո Խրիստովին, իսպանացի Լոպես Բարոսոյին, մոլդովացի Վլադիմիր Իակոմիին, բելգիացի Օլիվիե Նայերին և եզրափակիչում ՝ վրացի Մատե Գոգոբերիշվիլիին։
Վահեն ապացուցեց, որ ինքը կարող է պայքարել, հաղթել չեմպիոնական մարաթոնում ու դառնալ ոսկե մեդալակիր:
Հաջողությունը գնահատելի է և հույս է ներշնչում, որ նորաթուխ դափնեկիրը, իր համաքաղաքացի Արմեն Նազարյանի օրինակով, հաղթարշավը կշարունակի առավել պատասխանատու մրցաշարերում: Իսկ հուսալի ապագային պետք է հավատալ, քանզի մեր երկրի ազգային հավաքականը գլխավորում է մեկ այլ հեղինակություն՝ գյումրեցի Հովհաննես Դավթյանը: